Հայ լրագրողները կմասնակցեն Քիշնևում կայանալիք միջազգային մրցաշարին

18 Մայիսի 2023, 19:25

Սպորտ

Հայաստանի լրագրողների ֆուտբոլի հավաքականը մայիսի 19-ից 21-ը Մոլդովայի մայրաքաղաք Քիշնևում կմասնակցի առաջին անգամ կայանալիք «Chișinău Media European Cup» միջազգային մրցաշարին։

Միջոցառմանը կմասնակցեն 7 լրագրողական թիմեր, այդ թվում՝ Հայաստանից, Մոլդովայից, Հունգարիայից, Ռումինիայից, Իսրայելից և այլն։ Բոլորը թիմերը կմրցեն միմյանց դեմ։

Ֆուտբոլային մրցաշարի կազմակերպիչը Մոլդովայի մարզական լրագրողների ասոցիացիան է։