Հայ մանկավարժները Սանկտ Պետերբուրգում մասնակցում են ռուսագետների որակավորման բարձրացման ծրագրին
11 Օգոստոսի 2023, 01:00
Սանկտ Պետերբուրգի պետհամալսարանում մեկնարկել է արտասահմանից ռուսաց լեզվի դասախոսների որակավորման բարձրացման երկշաբաթյա ծրագիրը:
«Русский дом в Армении» տելեգրամյան ալիքը հայտնում է, որ Հայաստանում ռուսական տան աջակցությամբ «Հայաստանի ռուսաց լեզվի ռուս ուսուցիչ» ազգային մրցույթի հաղթող մանկավարժները մեկնել են Սանկտ Պետերբուրգ՝ մասնակցելու կրթական միջոցառմանը:
Դասընթացի ծրագիրը մշակվել է՝ հաշվի առնելով արդի կրթական օրակարգը և ուսուցիչների պահանջները:
«Մեզ արդեն ներկայացվել են ուսուցման այնպիսի նորարարական մեթոդներ, ինչպիսիք են պրոբլեմայինը, նախագծայինը, վեբ-քվեստը, համագործակցային ուսուցումը։ Շատ նոր բաներ կան, ամեն ինչ ջանասիրաբար գրում ենք, հետո կուսումնասիրենք ու գործնականում կկիրառենք» — պատմել է Վայոց Ձորի մարզի ռուսաց լեզվի և գրականության ուսուցչուհի Վերոնիկա Հակոբյանը:
Բացի բուն պարապմունքներից, դասընթացի մասնակիցների համար նախատեսված է հագեցած մշակութային ծրագիր:
Սիլվա Ամրազյանը նշում է, որ իրենք այցելել են ռուսական թանգարան, գրական թանգարան: Հարգանքի տուրք են մատուցել Լենինգրադի շրջափակման ժամանակ զոհվածների հիշատակին՝ ծաղկեպսակ և ծաղիկներ դնելով Պիսկարևի հուշահամալիրում:
Արտասահմանյան ռուս ուսուցիչների վերապատրաստման դասընթացները կազմակերպում է Սանկտ Պետերբուրգի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը: