Հայ մաքսավորը ստուգելո՞ւ է ադրբեջանցիներին. Արարատ Միրզոյանն ուղիղ չպատասխանեց
27 Օգոստոսի 2025, 22:49
Հ1-ին տված հարցազրույցում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն ուղիղ չի պատասխանել հարցին՝ արդյոք հայ մաքսային աշխատակիցը ստուգելու է ադրբեջանցիներին, թե՝ ոչ։
«Մենք հասանելիություն ենք ստանալու Ադրբեջանի ենթակառուցվածքների նկատմամբ, իսկ Ադրբեջանը՝ մեր ենթակառուցվածքների նկատմամբ, այդ թվում Հայաստանի տարածքով անխոչընդոտ ճանապարհ են ստանալու կապվելու Նախիջևանի հետ։ Այս ենթակառուցվածքների բացումից առաջ պետք է լինի սահմանազատում, պետք է այս կողմից դրվի ՀՀ դրոշը, այն կողմից Ադրբեջանի դրոշը, կառուցվի ինչ-որ սահմանային անցակետ, պետք է լինեն սահամանային ծառայություններ, սա լինելու է 2 երկրների ինքնիշխանության, տարածքային ամբողջականության և իրավազորության շրջանակում»,- ասել է նա։