Հայ մարմնամարզիկները դուրս են եկել աշխարհի գավաթի եզրափակիչ

11 Ապրիլի 2026, 16:54

Սպորտ

Հայաստանի բոլոր չորս մարմնամարզիկները հաջողությամբ դուրս են եկել 2026 թվականի Աշխարհի գավաթի եզրափակիչ փուլի եզրափակիչ, որը անցկացվում է Խորվաթիայի Օսիյեկ քաղաքում: Այս մասին գրում է sportaran.com-ը։

Նժույգ թափեր վարժությունում եզրափակիչ են դուրս եկել Համլետ Մանուկյանն ու Մամիկոն Խաչատրյանը, որոնք որակավորման փուլում գրավել են համապատասխանաբար երրորդ և չորրորդ տեղերը։

Օղակների վարժության եզրափակիչ է դուրս եկել Արթուր Ավետիսյանը՝ երրորդ տեղով։ Հայաստանի հավաքականի առաջատար Արթուր Դավթյանը հենացատկի վարժությունում ցույց է տվել լավագույն արդյունքը՝ եզրափակիչ դուրս գալով առաջին տեղով։

Նշենք, որ ավելի վաղ հայ մարզիկները հաջողությամբ հանդես էին եկել Կահիրեում կայացած Աշխարհի գավաթի փուլում․ Արթուր Դավթյանը և Համլետ Մանուկյանը նվաճել էին ոսկե մեդալներ, իսկ Արթուր Ավետիսյանը դարձել էր արծաթե մեդալակիր։