Հայ մարմնամարզուհին հաղթել է միջազգային առաջնությունում

21 Նոյեմբերի 2023, 10:10

Հայեր | Սպորտ

8-ամյա Արիանա Բաղդասարյանը «New look cup» գեղարվեստական մարմնամարզության միջազգային առաջնությունում դարձել է իր տարիքային խմբում ոսկե մեդալակիր։

Մարզուհին Հայաստանի հավաքականում հանդես էր գալիս առաջին անգամ։

Նշենք, որ «New look cup» գեղարվեստական մարմնամարզության միջազգային առաջնությունը մասնակցում էին մարմնամարզիկներ 18 երկրից։ Այն անցկացվում էր Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիում։