Հայ մարզիկները 4 մեդալ են նվաճել Աբու Դաբիում կայացած ММА աշխարհի պատանիների առաջնությունում

14 Օգոստոսի 2024, 08:30

Սպորտ

Աբու Դաբիում ավարտված ММА աշխարհի պատանիների առաջնությունում հայ մարզիկները նվաճել են 4 մեդալ՝ մեկ արծաթ և երեք բրոնզ:

Արծաթե մեդալակիր դարձավ Գարո Փարթամյանը (մ13), բրոնզե մեդալ նվաճեցին Դավիթ Գասպարյանը (մ13), Մուշեղ Թովմասյանը (մ13) և Դավիթ Սևլիկյանը (Մ15):

Հայաստանի հավաքականը զբաղեցրեց 17-րդ տեղը: