Հայ մարզիկները՝ գրեփլինգի Մ15 աշխարհի չեմպիոն

17 Հոկտեմբերի 2023, 14:45

Սպորտ

Հայ մարզիկները մեդալներ են նվաճել հունական Լուտրակիում ընթացող գրեփլինգի աշխարհի առաջնությունում։

Gi ձևաչափում Մ15 տարիքային խմբի մինչև 59 կգ քաշային կարգի չեմպիոնի կոչումը նվաճել է Վանիկ Սարգսյանը։

No-Gi մրցաձևում մինչև 59 կգ քաշային կարգում Հրաչյա Ղազախյանը ևս դարձել է ոսկե մեդալակիր, իսկ Վանիկ Սարգսյանը` բրոնզե։

Վետերանների A խմբի մինչև 77 կգ քաշային կարգում Սուրեն Խուդոյանն արծաթե մեդալակիր է դարձել ինչպես Gi, այնպես էլ No-Gi ձևաչափում։