Հայ մարզիկները հաղթանակներ են գրանցել բռնցքամարտի միջազգային մրցաշարում
12 Նոյեմբերի 2023, 11:35
Հայ բռնցքամարտիկները հաղթական մրցելույթներ են ունեցել ՌԴ Ռոստով քաղաքում կայացած Кубок дружбы բռնցքամարտի միջազգային 5-րդ մրցաշարում: Այս մասին հայտնում է Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիան:
Կրտսեր տարիքի պատանիների շրջանում (2009-2010 թթ.) մրցաշարի հաղթողներ են դարձել Հայկ Կարապետյանը (48 կգ), Սամվել Ասլանյանը (60 կգ), իսկ ավագ տարիքի պատանիների շրջանում (2007-2008 թթ.) մրցաշարի հաղթողներ են դարձել Վահրամ Դովլաթբեկյանը (46 կգ), Աղվան Բաղդասարյանը (54 կգ), Արտյոմ Ստեփանյանը (66 կգ):
2-րդ տեղը զբաղեցրել է Նարեկ Ամիրյանը (48 կգ), 3-րդ տեղը գրավել են Յուրի Մայիլյանը (57 կգ) և Վազգեն Քարհանյանը (63 կգ):
Թիմային հաշվարկով Հայաստանի հավաքականը զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը։