Հայ մարզիկները մեդալներ են նվաճել կիոկուշին կարատեի աշխարհի առաջնությունում
29 Մայիսի 2025, 21:45
2025 թվականի մայիսի 25-ին Մոսկվայում կայացել է կիոկուշին կարատեի WORLD KYOKUSHIN CHAMPIONSHIP (IKO TATAKAI) մրցաշարը։
Հայաստանի կիոկուշին կարատեի ֆեդերացիան ներկայացված էր 11 հոգանոց պատվիրակությամբ՝ ֆեդերացիայի փոխնախագահ Հայկ Միսակյանի գլխավորությամբ։
Առաջնության արդյունքում մենամարտային ծրագրում ՀԿԿՖ-ի ներկայացուցիչներ Հայկ Միսակյանը, Անաստասիա Ռոդինան, Արինա Մատյուշինան զբաղեցրել են 1-ին տեղը, Արծրուն Միսակյանը և Կարեն Նամալյանը՝ 2-րդ տեղը, Լևիկ Առուշանյանը, Արտակ Հարությունյանը և Սյուզաննա Խաչատրյանը՝ 3-րդ տեղը։
Կատա ծրագրում Արծրուն Միսակյանը դարձել է աշխարհի չեմպիոն։