Հայ մարզիկները ոսկե և արծաթե մեդալ են նվաճել ձյուդոյի բաց առաջնությունում
20 Նոյեմբերի 2024, 10:26
Նեվիննոմիսսկի «Օլիմպ» մարզահամալիրում անցկացվել է «Ռուսաստան» մարզական համայնքի Ստավրոպոլի տարածաշրջանային մասնաճյուղի բաց առաջնությունը «Ռուսաստանը շարժման մեջ» ձյուդոյի համառուսաստանյան մարզական փառատոնի և «Բաց գորգի» շրջանակներում:
Առաջին տեղը գրավել են մարզիկներ Արթուր Գրիգորյանը և Միլենա Հարությունյանը, երկրորդ տեղում հայտնվել են Ամալյա Թումանյանցը և Սվետլանա Ասրիյանը: «Լավագույն տեխնիկա» անվանակարգում պարգևատրվել է Արթուր Գրիգորյանը: Մարզիկներին մարզել են Գոռ Ասլանյանը, Գրիգորի Ղազարյանը և Սվետլանա Մուրադյանը:
Միջոցառումը համախմբել էր ավելի քան 600 մասնակիցների Ռուսաստանի տարբեր շրջաններից: