Հայ մարզիկները՝ սամբոյի աշխարհի գավաթի արծաթե մեդալակիրներ

04 Ապրիլի 2024, 20:40

Սպորտ

Սամբոյի աշխարհի գավաթի խաղարկության եզրափակիչ դուրս եկած Հայաստանի երկու ներկայացուցիչները և արցախցի Դավիթ Հովսեփյանը պարտվել են:

Ապրիլի 4-ից Երևանի «Գազպրոմ Արմենիայի» մարզադահլիճում մեկնարկած սամբոյի աշխարհի գավաթի խաղարկության առաջին մրցումային օրը տեղի է ունեցել տղամարդկանց 58 կգ, 64 կգ, 71 կգ, 79 կգ, 88 կգ, 98 կգ և +98 կգ քաշային կարգերի նախնական գոտեմարտերը:

Հայաստանի հավաքականից եզրափակիչ են դուրս եկել 64 կգ քաշային Արթուր Մանուկյանը և 71 կգ քաշային Կառլեն Մահինյանը:

Եզրափակիչում էր նաև Փախստանականների թիմի դրոշի ներքո հանդես եկող արցախցի Դավիթ Հովսեփյանը (58 կգ):

64 կգ քաշային Արթուր Մանուկյանը եզրափակիչում մրցել է FIAS-ի դրոշի ներքո հանդես եկող ռուսաստանցի Վլադիմիր Մնացակյանի հետ և պարտվել 0:9 հաշվով:

71 կգ քաշային Կառլեն Մահինյանը եզրափակիչում զիջել է FIAS-ի դրոշի ներքո հանդես եկող ռուս Իվան Ագաֆոնովին: Արցախցի Դավիթ Հովսեփյանը 58 կգ քաշայինների եզրափակիչում պարտվել է FIAS-ի դրոշի ներքո հանդես եկող ռուսաստանցի, աշխարհի գավաթակիր Խարուն Տլիշևին:

Ապրիլի 5-ին երկրորդ մրցումային օրը պայքարի մեջ կմտնեն տղամարդկանց մարտական սամբոյի 58 կգ, 64 կգ, 71 կգ, 79 կգ, 88 կգ, 98 կգ և +98 կգ քաշային կարգերի ներկայացուցիչները և կանանց սամբոյի 50 կգ, 54 կգ, 59 կգ, 65 կգ, 72 կգ, 80 կգ, +80կգ քաշային կարգերի ներկայացուցիչները:

Աշխարհի գավաթը կավարտվի ապրիլի 5-ին: