Հայ մարզիկը 1 ոսկե և 1 արծաթե մեդալ է նվաճել պարածանրամարտի աշխարհի երիտասարդական առաջնությունում
22 Օգոստոսի 2023, 19:35
Խորեն Ծատուրյանը Դուբայում ընթացող Պարածանրամարտի աշխարհի երիտասարդների առաջնությանը 49 կգ քաշային կարգում նվաճել է առաջին տեղը: Նա նաև արծաթե մեդալ է նվաճել լավագույն բարձրացրած քաշ հաշվարկով։
Հայաստանի հավաքականի մյուս մարզիկը՝ Արթուր Բաբայանը, գրավել է 4-րդ հորիզոնականը։
Վաղը նրանք կրկին կմրցեն, այս անգամ՝ մեծահասակների հետ։