Հայ մարզիկը արծաթե մեդալ է նվաճել Համահայկական խաղերում

10 Օգոստոսի 2023, 21:15

Սպորտ

Ախալքալաքցի մարզիկները շարունակում են պայքարը 2023 թվականի Համահայկական խաղերի լավագույն հայ մարզիկի կոչման համար: jnews.ge-ի փոխանցմամբ՝ բազկամարտի արդյունքներով Ախալքալաքի թիմն արդեն ունի արծաթե մեդալ: Արմեն Քևնաքսզյանը նվաճել է պատվավոր երկրորդ տեղը դժվարին պայքարում։

70-90 կգ քաշային կարգում Արմեն Քևնաքսզյանը հասել է եզրափակիչ, իսկ եզրափակիչ փուլում մենամարտել աշխարհի, Եվրոպայի և AMC-ի չեմպիոն Արման Հովհաննիսյանի հետ։

Այս քաշային կարգում հանդես են եկել 37 մարզիկներ աշխարհի տարբեր երկրներից։