Հայ մարզիկը դարձել է ԱՊՀ 2-րդ խաղերի արծաթե մեդալակիր
13 Օգոստոսի 2023, 09:15
Բելառուսում ընթացող ԱՊՀ երկրորդ խաղերում Հայաստանը ներկայացնող մարզիկները 7-րդ մեդալն են նվաճել:
Բելառուսական Մոգիլև քաղաքում ընթացող կարատեի մրցաշարում տղամարդկանց 67 կգ քաշային կարգում Հայաստանի ներկայացուցիչ Սուրեն Հարությունյանը դուրս է եկել եզրափակիչ և մրցել Ռուսաստանի դաշնությունը ներկայացնող Ահմեդ Ահմեդովի հետ: Հայ մարզիկը զիջել է եզրափակչում 3:2 հաշվով, և դարձել ԱՊՀ երկրորդ խաղերի արծաթե մեդալակիր:
Մինչ այս ԱՊՀ երկրորդ խաղերում Հայաստանի հավաքականի կազմում ոսկե մեդալակիր էր դարձել հունահռոմեական ոճի ըմբիշ Սահակ Հովհաննիսյանը, արծաթ ունի հրաձիգ Նարե Գաբրիելյանը և բրոնզ են նվաճել հունահռոմեական ոճի ըմբիշ Սամվել Գրիգորյանը և ազատ ոճայիններ Նորիկ Հարությունյանը, Ազատ Կարապետյանը և Սերգեյ Սարգսյանը:
Բելառուսի Հանրապետությունում անցկացվում են ԱՊՀ 2-րդ խաղերը, որին Հայաստանը մասնակցում է մեծաթիվ պատվիրակությամբ: