Հայ մարզիկը դարձել է ԱՊՀ խաղերի ոսկե մեդալակիր

13 Օգոստոսի 2023, 22:35

Սպորտ

Բելառուսում ընթացող ԱՊՀ երկրորդ խաղերում Հայաստանն արդեն երկրորդ ոսկե մեդալն ունի:

Բելառուսական Ժլոբին քաղաքում ընթացող սամբոյի մրցաշարում Հայաստանի հավաքականից 79 կգ քաշային Բորիս Շատվերյանը հաղթելով բելառուս և ղազախ մարզիկներին` դուրս էր եկել եզրափակիչ: Շատվերյանը եզրափակիչում ուժերը պետք է չափեր Տաջիկստանի ներկայացուցչի հետ, բայց մրցակիցը վնասվածքի պատճառով չի ներկայացել: Բորիս Շատվերյանը Հայաստանի երկրորդ ոսկե մեդալը նվաճեց ԱՊՀ խաղերում:

Մինչ այս Հայաստանի հավաքականի կազմում ոսկե մեդալակիր է դարձել հունահռոմեական ոճի ըմբիշ Սահակ Հովհաննիսյանը, արծաթ ունեն հրաձիգ Նարե Գաբրիելյանը, կարատեիստ Սուրեն Հարությույանը և բրոնզ են նվաճել հունահռոմեական ոճի ըմբիշ Սամվել Գրիգորյանը և ազատ ոճայիններ Նորիկ Հարությունյանը, Ազատ Կարապետյանը և Սերգեյ Սարգսյանը:

Բելառուսի Հանրապետությունում անցկացվում են ԱՊՀ 2-րդ խաղերը, որին Հայաստանը մասնակցում է մեծաթիվ պատվիրակությամբ:

Հիմա եթերում