Հայ մարզիկը հաղթանակով է վերադարձել Մոսկվայում կայացած թաեքվոնդոյի միջազգային առաջնությունից

25 Հունվարի 2024, 15:55

Սպորտ

2024 թվականի առաջին ամիսը հաղթական է եղել սևանցի մարզիկ Դավիթ Թորոսյանի համար, ով տարիներ շարունակ բարձր է պահել Սևան համայնքի պատիվը մարզական տարբեր առաջնություններում:

Ինչպես հայտնում է Սևանի համայնքապետարանի աշխատակազմը, Դավիթ Թորոսյանն օրերս Մոսկվայում կայացած «Արևմուտք-Արևելք» թաեքվոնդոյի միջազգային առաջնությունում հաղթել է բոլոր մրցակիցներին և կանգնել պատվո հարթակի 1-ին աստիճանին: