Հայ մարզիկը նվաճել է ոսկե մեդալ Հատուկ օլիմպիադաների աշխարհի ամառային խաղերում

22 Հուլիսի 2023, 00:10

Սպորտ

Հայաստանի թիմը 1 ոսկե և 1 արծաթե մեդալներով է վերադարձել Բեռլինից, որտեղ մանակցել է Հատուկ օլիմպիադաների աշխարհի ամառային խաղերին:

ԿԳՄՍ նախարարության փոխանցմամբ՝ Հատուկ օլիմպիադաների աշխարհի ամառային խաղերին մասնակցել է 174 պատվիրակություն՝ 7000 մասնակցով: Հայ մարզիկները ներկայացել են երկու մարզաձևերով՝ ատլետիկա և լող։ Աննա Դավթյանը ատլետիկա մարզաձևի հեռացատկ վարժությունում նվաճել է ոսկե մեդալ, իսկ Ռոբերտ Պետրոսյանը լող մարզաձևում՝ արծաթե մեդալ:

Հիմա եթերում