Հայ մարզիկը սամբոյի Համառուսաստանյան մրցումներում առաջին տեղն է զբաղեցրել

17 Հոկտեմբերի 2023, 12:15

Սպորտ

Մինչև 88 կգ քաշային կարգում տղամարդկանց սամբոյի Համառուսաստանյան մրցումներում Գորլեոն Համբարձումյանը գրավել է առաջին տեղը:

Այս մասին հայտնում է Արմավիրի սամբոյի և ձյուդոյի օլիմպիական մարզադպրոցի տելեգրամյան ալիքը:

Մրցաշարն անցկացվել է Ռուսաստանի Արմավիր քաղաքում և նվիրված է եղել Հայրենական մեծ պատերազմի մասնակից Վ. Ի. Սապրունովի հիշատակին: