Հայ մասնակիցները մրցանակային տեղեր են գրավել «Ռուսաստանի անուններ» փառատոնում

08 Նոյեմբերի 2025, 10:50

Մշակույթ


Սոչիում ավարտվել է «Ռուսաստանի անուններ» մանկապատանեկան ստեղծագործության 11-րդ միջազգային փառատոն-մրցույթը: Միջոցառման շրջանակներում տեղի է ունեցել «Grand Prix Maestro» նախագծի եզրափակիչ փուլը, որին մասնակցել են տարածաշրջանային փուլերում հաղթողները՝ մենակատարներ և ստեղծագործական խմբեր:

Հայ մասնակիցներ Մոսես Մկրտչյանը, Ամալիաննա Սահակյանը և Հայկ Սարգսյանը ցուցադրել են վարպետության բարձր մակարդակ և դարձել են մրցույթի դափնեկիրներ: Մոսես Մկրտչյանը դարձել է Գրան պրիի դափնեկիր, Ամալիաննա Սահակյանը՝ 1-ին կարգի, իսկ Հայկ Սարգսյանը՝ «Ռուսաստանի անուններ» միջազգային մրցույթ-փառատոնի 2-րդ կարգի դափնեկիր:

Մոսես Մկրտչյանը կմասնակցի նաև հաջորդ տարվա հոկտեմբերին Կրեմլում կայանալիք գալա համերգին: Իսկ Ամալիաննա Սահակյանն ու Հայկ Սարգսյանն անցել են 2026 թվականի հուլիսի 26-ին Սոչիում նախատեսված մրցույթի եզրափակիչ փուլ: