Հայ մշակութային միության «Նոր Արևակալ» երգչախմբի ամենամյա շնորհանդեսը՝ Բուենոս Այրեսում

10 Հոկտեմբերի 2024, 18:38

Մշակույթ

Բուենոս Այրեսի Հայ Մշակութային Միութեան «Թութունճեան» սրահում հոկտեմբերի 7-ին տեղի է ունեցել «Նոր Արևակալ» երգչախմբի տարեկան համերգը: Խմբավար Ռոզալբա Օնիկյանի ղեկավարությամբ երգչախմբի երգացանկում ներառվել էին երգեր հայկական և արգենտինական հանրաճանաչ երգարաններից և միջազգային ճանաչված դասականներից:

Հայկական մշակութային միության ներկայացուցիչ Գիլերմո Ֆերայոլի Կարամանյանը կարևորել է, որ մեղեդիներով ու երգերով ուղեկցվող այս պատմությունները հիմնարար նշանակություն ունեն ժողովրդի կենսափորձը հասկանալու համար, և ընդգծել է, թե ինչպես է երգչախմբի երգացանկը վերակենդանացնում նախնիների երգերը, որոնք պատմում են հայ հերոսների գործերի և նրանց քաղաքների գեղեցկության մասին:

Երեկոյի ամենանշանակալից պահերից մեկում Միգել Մարգարյանն ասմունքել է բժիշկ Նորբերտո Մարկարյանի ստեղծագործությունը՝ «Barrio armenio» պոեզիան։ Ստեղծագործությունը ներկաների կողմից ընդունվել է մեծ ուշադրությամբ և զգացմունքով։