Հայ նկարիչն իր «Vagr» ստեղծագործությունը կներկայացնի Ամերիկայում կայանալիք «Burning Man» փառատոնին

01 Սեպտեմբերի 2023, 08:30

Մշակույթ

Միխայիլ Ծատուրյանը նկարիչ և դիզայներ է, որ արվեստի միջոցով կարևոր հարցեր է բարձրացնում։ Նա հայտնի է Misha Libertee կեղծանունով Միխայիլն իր աշխատանքում սիրում է վառ գույներ օգտագործել և հաճախ կոմերցիոն գործեր ստեղծել։

Նկարիչը հայտնի դարձավ իր «Slonik» աշխատանքից հետո, որը ներկայացվել էր «Burning Man»-ում 2019 թվականին։ Ստեղծագործությունը 23 մետրանոց փղի պատկեր է վառ կանաչ գույնով եւ ուշադրություն է հրավիրում Աֆրիկայում եւ Ասիայում փղերի չարաշահման ու ոչնչացման խնդրի վրա։

Արվեստագետը ստեղծագործել և ապրել է բազմաթիվ երկրներում, ուստի շատ մշակույթների է ծանոթ:

Այս տարվա «Burning Man» փառատոնին նկարիչը կներկայացնի «Vagr»-ը՝ հսկայական վագրի կերպար, որը նախատեսված է ուշադրություն հրավիրելու վագրերի անհետացման խնդրի վրա եւ ոգեշնչելու մարդկանց գործել: Խունացած շերտերը խորհրդանշում են վայրի բնության մեջ մնացած վագրերի թվի անկումը, մինչդեռ դրա նեոնային վարդագույնը կոչված է ուշադրություն հրավիրելու եւ իրազեկելու այս հոյակապ արարածների ծանր վիճակի մասին:

Միահիլի ստեղծագործությունը որպես հայկական պաշտոնական արվեստ կներկայացվի Burning Man 2023-ին։