Հայ ուսանողները մասնակցում են Եկատերինբուրգի «Ամառային համալսարան» միջազգային նախագծին

11 Հուլիսի 2023, 21:57

Կրթություն

Հայ ուսանողները Եկատերինբուրգում մասնակցում են «Ամառային համալսարան» միջազգային կրթական նախագծին:

Ռուսաստանի գիտության և բարձրագույն կրթության նախարարության կայքից տեղեկանում ենք, որ երկու շաբաթվա ընթացքում ուսանողները վերապատրաստում կանցնեն Եկատերինբուրգում, Կազանում և Կրասնոյարսկում կծանոթանան ռուսական կրթական համակարգին, գիտությանը, պատմությանն ու մշակույթին:

Ծրագրին մասնակցում է 1200 ուսանողի 25 երկրից: