Հայ պատանի բռնցքամարտիկները նվաճել են 6 մեդալ

28 Սեպտեմբերի 2023, 08:37

Սպորտ

Անապայում կայացած Նիկոլայ Պավլյուկովի անվան միջազգային մրցաշարում Կարեն Աղամալյանի գլխավորած բռնցքամարտի՝ Հայաստանի երիտասարդական հավաքականը նվաճել է 6 մեդալ։

Մինչեւ 51 կգ քաշայինների եզրափակիչ ռաունդում Ռուդոլֆ Գարբոյանը նոկաուտի է ենթարկել Ռուսաստանի ներկայացուցիչ Արթուր Նահապետյանին, իսկ Ռուդոլֆի եղբայրը՝ Ռուբեն Գարբոյանը, մինչև 54 կգ քաշային կարգի եզրափակչում տեխնիկական նոկաուտով պարտվել է մեկ այլ ռուսաստանցի մարզիկ Անդրեյ Փեհլիվանյանին։

Թիմային պայքարում Հայաստանի հավաքականը զբաղեցրել է երկրորդ տեղը՝ զիջելով միայն Ռուսաստանին։