Հայ պատանի բռնցքամարտիկները ռեկորդային ցուցանիշ են գրանցել Եվրոպայի առաջնությունում

23 Օգոստոսի 2023, 19:55

Սպորտ

Սլովենիայում ընթացող կրտսեր տարիքի պատանիների Եվրոպայի առաջնությունում Հայաստանն ապահովել է 13 մեդալ, ինչը այս տարիքային խմբում ռեկորդային է հայկական բռնցքամարտի պատմության մեջ։

Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայից հայտնում են, որ մեր մարզիկներից Լիաննա Ժամհարյանն արդեն իսկ ապահովել է եզրափակչի ուղեգիրն ու առնվազն արծաթե մեդալը։ Աղջիկների պայքարում Աստղիկ Խաչատրյանը բավարարվել է բրոնզով։

Իսկ ահա Համեստ Աֆրիկյանը 46, և Անահիտ Հարությունյան 48 կգ քաշային կարգում կպայքարեն եզրափակչի ուղեգրի համար։

Եզրափակչի ուղեգրերի համար կպայքարեն նաև հետևյալ բռնցքամարտիկները։

46 կգ Գոռ Կարապետյան

48 կգ Սուրեն Կատվալյան

50 կգ Կարեն Զախարյան

54 կգ Արսեն Դարբինյան

60 կգ Արսեն Կարապետյան

63 կգ Ֆելիքս Պապիկյան

66 կգ Վոլոդյա Կիրակոսյան

80 կգ Հրաչ Խաչատրյան

90 կգ Արամ Թումանյան։