Հայ պատանի սուսերամարտիկները մեդալներ են նվաճել Թբիլիսիի մրցաշարում

20 Նոյեմբերի 2024, 00:30

Սպորտ

Հայաստանի սուսերամարտի պատանեկան հավաքականի անդամները մեդալներ են նվաճել Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիում անցկացված միջազգային մրցաշարում։ Տեղեկությունը հայտնում են ԿԳՄՍՆ-ից:

Հայաստանի ներկայացուցիչներից միջազգային մրցաշարի հաղթողի կոչմանն ու ոսկե մեդալին արժանացել է ճկասուսերակիր Գագիկ Մորիկյանը: Նույն զենքաձևում Նարեկ Հովհաննիսյանը զբաղեցրել է երկրորդ տեղն ու պարգևատրվել արծաթե մեդալով, իսկ Խաչատուր Սեթոյանն ու Նարեկ Սահակյանը դարձել են բրոնզե մեդալակիրներ:

Հայաստանի թիմում 8 մարզիկ է ընդգրկված եղել: Մրցաշարին Հայաստանի, Վրաստանի, Ղազախստանի, Կատարի և Թուրքիայի շուրջ 30 մարզիկներ են մասնակցել: