Հայ պատանիները ոսկե և բրոնզե մեդալ են նվաճել արագ շախմատի աշխարհի առաջնությունում

09 Հունիսի 2023, 11:50

Սպորտ

Ռոբերտ Փիլիպոսյանը ոսկե մեդալ է նվաճել աշխարհի՝ մինչև 16 տարեկան պատանիների արագ շախմատի առաջնությունում…

Հայաստանի շախմատի ֆեդերացիայից հայտնում են , որ Ռոբերտը 11 հնարավորից վաստակել է 8.5 միավոր:

Հիշեցնենք, որ հունիսի 6-ից 11-ը Վրաստանի Բաթումի քաղաքում անցկացվում է 2023 թվականի աշխարհի պատանիների արագ և կայծակնային շախմատի առաջնությունը:

Հայաստանից մասնակցում է 61 շախմատիստ՝ 47 տղա և 14 աղջիկ: