Հայ ռեժիսորի անիմացիոն կարճամետրաժ ֆիլմը ստացել է 4 մրցանակ

13 Հոկտեմբերի 2023, 18:41

Մշակույթ

Ռեժիսոր Արմինե Անդայի «Թռչող տերևների երգը» անիմացիոն կարճամետրաժ ֆիլմը ստացել է 4 մրցանակ՝ Անիմացիայի ոսկե կրակ և պրդյուսերների մրցանակ «Լապտեր և լույս» միջազգային մանկապատանեկան կինոփառատոնում (Ավստրալիա), Հատուկ հիշատակում՝ CORTO LOVERE (Իտալիա)  և Հատուկ հիշատակում՝ SHORTS MEXICO (Մեքսիկա) միջազգային կինոփառատոներում։

Ազգային կինոկենտրոնից հայտնում են, որ ֆիլմը հայ իրանական առաջին անիմացիոն ֆիլմն է, հայկական «Հոշկի Ֆիլմ» և իրանական «Հուրախշ Ստուդիոզ» ընկերությնների համատեղ արտադրություն։ Ռեժիսորի հետ միասին՝ ֆիլմի սցենարի հեղինակ է ուկրաինահայ հայտնի ռեժիսոր Ռոման Բալայանը։ Ֆիլմի կոմպոզիտորն է Միքայել Ոսկանյանը, բեմադրող նկարիչը՝ Աննա Հակոբյանը, դերերում՝ Արմինե Անդա և Գագիկ Ղազարէ։