Հայ ռեժիսորի՝ «Աննայի զգացմունքները» ֆիլմը կինովարձույթում կհայտնվի նոյեմբերի 9-ին

27 Օգոստոսի 2023, 22:10

Հայեր | Մշակույթ

Ռեժիսոր Աննա Մելիքյանի՝ «Աննայի զգացմունքները» ֆիլմը կմասնակցի «Նոր եթերաշրջան» փառատոնի արտամրցութային ծրագրին, իսկ լայն վարձույթ դուրս կգա նոյեմբերի 9-ին: Թվային թողարկումը տեղի կունենա «ԿինոՊոիսկ»- ում։

«Սա իմ ամենազգացմունքային և ամենահասուն ֆիլմն է ինչ-որ կարևոր բանի մասին», — ասում է Աննա Մելիքյանը:

Ֆիլմում նկարահանվել են Աննա Միխալկովան, Տիմոֆեյ Տրիբունցեւը, Օլեգ Յագոդինը, Եկատերինա Անդրեեւան եւ Եկատերինա Նովոկրեշչենովան: Ֆիլմի երաժշտությունը գրել է Shortparis խումբը։

Հիմա եթերում