Հայ ռեժիսորի ֆիլմը կցուցադրվի Հռոմի Casa Del Cinema կինոթատրոնում

18 Հուլիսի 2023, 19:45

Մշակույթ

Գարուշ Ղազարյանի՝ «Իմ սև սիրտը» կարճամետրաժ խաղարկային ֆիլմը կցուցադրվի Հռոմում:

«Ֆիլմը կցուցադրվի Հռոմի Կասա Դել Cinema կինոթատրոնում՝ հուլիսի 18-ին, Հռոմի ժամանակով 20:30-ին:

Մրցանակաբաշխությանը մասնակցում են վեց արտասահմանյան ֆիլմեր, որոնք կպայքարեն «Լավագույն ֆիլմ» մրցանակի համար», — ասված է Իտալիայում ՀՀ դեսպանության հաղորդագրության մեջ: