Հայ ռեժիսորի ֆիլմը՝ մրցանակակիր ԼԱ միջազգային կարճամետրաժ ֆիլմերի փառատոնում

31 Հուլիսի 2023, 21:50

Հայեր | Մշակույթ

Ռեժիսոր, սցենարիստ և պրոդյուսեր Օֆելյա Հարությունյանի «Գյուղ, որ կանգնի…» կարճամետրաժ գեղարվեստական ֆիլմը ԱՄՆ-ում հուլիսի 19-30-ը կայացած Լոս Անջելոսի կարճամետրաժ ֆիլմերի միջազգային փառատոնում դարձել է «Միջազգային լավագուն ֆիլմ» նոմինացիայի հաղթող: Փառատոնին հայտավորված էին 529 ֆիլմեր՝ աշխարհի 34 երկրներից:

Այս մրցանակը նաև կարևոր է նրանով, որ ֆիլմը որակավորվել է (կվալիֆիկացվել) և իրավունք է ստացել դիմելու «Օսկարի» մրցանակաբաշխությանը:

Ֆիլմը նկարահանվել է Հայաստանում, Լոռիի Մարգահովիտ գյուղում: Ֆիլմում միայն կանայք են և իրենց հոգեսերը:

Ֆիլմը մինչ այդ մասնակցել էր Ֆրանսիայում Կլերմո Ֆերանի կարճամետրաժ ֆիլմերի փառատոնին և երկու՝ լավագույն կարճամետրաժ և լավագույն դերասան (գլխավոր դերում Նանոր Պետրոսյան) մրցանակներ էր ստացել France TV-ի կողմից: Օրերս հայ հանդիսատեսը առիթ ունեցավ ֆիլմը դիտել նաև «Ոսկե Ծիրան» փառատոնում, որտեղ ֆիլմը ևս ներկայացված էր կարճամետրաժ ֆիլմերի մրցանակաբաշխությանը:

Լուսանկարում գլխավոր դերակատար Նանոր Պետրոսյան և Օֆելյա Հարությունյան