Հայ ռեժիսորների ֆիլմերը կներկայացվեն Բեռլինի միջազգային կինոփառատոնում

09 Փետրվարի 2025, 20:26

Մշակույթ

Բեռլինի Berlinale 2025 միջազգային կինոփառատոնը ներկայացրել է մրցութային ծրագիր, որում ընդգրկվել են նաև հայ ռեժիսորների ֆիլմերը:

Միջոցառման շրջանակներում կցուցադրվեն վավերագրող Թամարա Ստեփանյանի «Իմ հայ ուրվականները» ֆիլմը և Քրիստինե Հարութունյանի «Երազանքից հետո» դեբյուտային աշխատանքը:

Փառատոնը կմեկնարկի փետրվարի 13-ին՝ Թոմ Տիկվերի «Լույս» գերմանական դրամայով: