Հայ-ռուսական բարեկամության հուշարձան՝ Կիրովում
20 Մարտի 2025, 15:10
Ռուսաստանի Կիրով քաղաքում կտեղադրվի հուշարձան, որը կդառնա Հայաստանի և Ռուսաստանի բարեկամության խորհրդանիշ։ Հուշարձանը Հայաստանից արդեն ուղարկվել է Ռուսաստան։
Այն պատրաստված է հայկական տուֆից՝ քար, որը դարեր շարունակ հիմք է ծառայել տաճարների, հուշարձանների և քաղաքների կառուցման համար։
Հուշարձանը նվեր է Կիրովի և Կիրովի մարզի բոլոր բնակիչներին քաղաքում ապրող հայերից։