Հայ-Ռուսական համալսարանի ուսանողները միացել են դասադուլին

10 Մայիսի 2024, 12:43

Քաղաքականություն

Հայ-Ռուսական համալսարանի ուսանողները ինքնաբուխ փակել են Հովսեփ Էմին փողոցը ՀՌՀ-ի հատվածում: Նրանք ևս միացել են դասադուլին:

Վաղ առավոտից մեկնարկել են խաղաղ անհնազանդության ակցիաները: Դասադուլ են սկսել տարբեր համալսարանի ուսանողները:

Հիշեցնենք, որ երեկ Բագրատ Սրբազանը Հանրապետության հրապարակում հայտարարեց անհնազանդության խաղաղ ակցիաներ իրականացնելու մասին ու կոչ արեց բոլորին սկսել գործադուլ, դասադուլ: