Հայ և ռուս օպերային երգիչների համերգը՝ Մոսկվայի Մեծ թատրոնում
04 Հունիսի 2024, 17:55
Մոսկվայում կայացել է Մեծ թատրոնի (Большой театр) Երիտասարդական օպերային ծրագրերի և Հայաստանի Ալ․ Սպենդիարյանի անվան ազգային օպերայի և բալետի թատրոնի համատեղ գալա համերգը: Այս մասին տեղեկանում ենք ՌԴ-ում ՀՀ դեսպանության մշակույթի կենտրոնի տելեգրամյան ալիքից։
Կենտրոնի ղեկավար Վլադիմիր Գաբբեն ողջունել է հայ-ռուսական միջմշակութային երկխոսության ամրապնդմանն ուղղված նախագծի կազմակերպիչներին և համերգի մասնակիցներին պարգևատրել դեսպանատան պատվոգրերով։
Նախօրեին դեսպանատան մշակույթի կենտրոնում ընկերական ընդունելություն էր կազմակերպվել Հայաստանի և Ռուսաստանի երկու երիտասարդական թիմերի և ծրագրի կազմակերպիչների համար։