Հայ շախմատիստն առաջին տեղն է զբաղեցրել Ռումինիայում կայացած մրցաշարում

14 Օգոստոսի 2023, 09:29

Սպորտ

Ռումինիայում կայացած մրցաշարում երիտասարդ շախմատիստ Հայկ Մարտիրոսյանն առաջին տեղն է զբաղեցրել: 

Հայաստանի շախմատի ֆեդերացիան հայտնում է, որ Արադ քաղաքում անցկացված «16th Arad Open Grand Prix Romania Classic» մրցաշարում Հայկ Մարտիրոսյանը 9 հնարավորից վաստակել է 7,5 միավոր և զբաղեցրել 1-ին հորիզոնականը:

9 պարտիաներում գրոսմայստերը տարել է 6 հաղթանակ, 3-ը ոչ-ոքի է խաղացել: