Հայ շախմատիստներն առաջատարների շարքում են Շարջա քաղաքում անցկացվող միջազգային մրցաշարում
Հայ շախմատիստներն առաջատարների շարքում են Շարջա քաղաքում անցկացվող «6th Sharjah Masters 2023» միջազգային մրցաշարում, հայտնում են Հայաստանի շախմատի ֆեդերացիայից:
2500-ից բարձր վարկանիշ ունեցող շախմատիստների խմբում Հայաստանից մասնակցում են Հայկ Մարտիրոսյանը, Շանթ Սարգսյանը, Մանուել Պետրոսյանը և Սամվել Տեր-Սահակյանը:
Այս մրցաշարում առաջին տեղը կիսում են ութ գրոսմայստերներ, ովքեր 4 հնարավորից վաստակել են 3 միավոր, այդ թվում՝ Հայկ Մարտիրոսյանը։
5-րդ խաղափուլում Հայկը կմրցի կանանց աշխարհի գործող չեմպիոն Ցզյու Վենցզյունի հետ:
Շանթ Սարգսյանն ունի 2.5 միավոր, Մանուել Պետրոսյանը՝ 2 միավոր, իսկ Սամվել Տեր-Սահակյանը՝ 1.5 միավոր:
2000-ից 2499 վարկանիշ ունեցող շախմատիստների խմբում Հայաստանից մասնակցում են Էմին Օհանյանը և Մարիամ Մկրտչյանը:
Էմին Օհանյանը 4 հնարավորից վաստակել է 3.5 միավոր և կիսում է 2-րդ հորիզոնականը:
5-րդ խաղափուլում Էմինը կմրցի մրցաշարի միանձնյա առաջատար Վիտալի Սիվուկի հետ:
Մարիամ Մկրտչյանն ունի 2.5 միավոր: