Հայ շախմատիստները բրոնզե մեդալներ են նվաճել ԵԱ-ի իրենց խաղատախտակների վրա

22 Նոյեմբերի 2023, 08:37

Հայեր | Սպորտ

Հայաստանի շախմատի կանանց և տղամարդկանց թիմերի ներկայացուցիչներից մի քանիսը անհատական մեդալներ են նվաճել Եվրոպայի թիմային առաջնությունում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` 5-րդ խաղատախտակի վրա բրոնզե մեդալ է նվաճել Սամվել Տեր-Սահակյանը: Կանանց առաջնությունում 3-րդ խաղատախտակի վրա բրոնզե մեդալ է նվաճել Էլինա Դանիելյանը:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Հայաստանի շախմատի տղամարդկանց ընտրանին դարձել է Եվրոպայի թիմային առաջնության բրոնզե մեդալակիր:  Չեռնոգորիայի Բուդվա քաղաքում ընթացող առաջնության վերջին տուրում Հայաստանի տղամարդկանց թիմը մրցեց Անգլիայի հետ և առավելության հասավ 2,5-1,5 հաշվով: Ընտրանու կազմում հաղթանակ տոնեց Շանթ Սարգսյանը՝ պարտության մատնելով Մայքլ Ադամսին: Հայկ Մարտիրոսյանը, Գաբրիել Սարգսյանը և Սամվել Տեր-Սահակյանը ոչ-ոքի ավարտեցին պարտիաները: Առաջին և երկրորդ տեղերում հաջորդաբար Սերբիայի և Գերմանիայի թիմերն են:

Հիմա եթերում