Հայ շախմատիստները մասնակցում եմ «Աերոֆլոտ օփեն»-ին

02 Մարտի 2024, 13:25

Սպորտ

Մոսկվայում մեկնարկում է «Աերոֆլոտ օփեն» շախմատի միջազգային մրցաշարը: Մրցույթը տեղի կունենա Մոսկվայի «The Carlton» հյուրանոցում մարտի 2-8-ը:

Ծրագրում նախատեսված է գլխավոր օփեն-մրցաշարը ՖԻԴԵ-ի 2300-ից բարձր վարկանիշ ունեցող շախմատիստների համար, որի մրցանակային ֆոնդը կկազմի 15 մլն ռուբլի:

Գլխավոր մրցաշարում Հայաստանը կներկայացնեն հայկական շախմատի առաջատար Հայկ Մարտիրոսյանը, նրա թիմակիցներ Սամվել Տեր-Սահակյանը և Մանուել Պետրոսյանը:

«Աերոֆլոտ օփեն» շախմատի միջազգային մրցաշարն անցկացվում է Ռուսաստանի շախմատի ֆեդերացիայի և Ռուսաստանի Դաշնության սպորտի նախարարության կողմից՝ «Աերոֆլոտ» ՀԲԸ-ի աջակցությամբ: