Հայ շախմատիստները մեդալներ են նվաճել Nana Aleksandria Cup-2023 մրցաշարում

21 Հուլիսի 2023, 20:30

Սպորտ

Վրաստանի Փոթի քաղաքում անցկացվող Nana Aleksandria Cup-2023 միջազգային մրցաշարի ծրագրով կազմակերպվել է երկու կայծակնային շախմատի մրցաշար:

Հայաստանի շախմատի ֆեդերացիայի հաղորդմամբ՝ առաջին մրցաշարում Էրիկ Չաքրյանը 9 հնարավորից վաստակել է 7.5 միավոր և զբաղեցրել երկրորդ տեղը: Էդգար Հայրապետյանը վաստակել է 7 միավոր և ցույց տվել լավագույն արդյունքը՝ մինչև 16 տարեկանների խմբում: Մանվել Առաքելյանը 7 միավորով լավագույնն է ճանաչվել 12 տարեկանների խմբում: Երկրորդ մրցաշարում Էրիկ Չաքրյանը դարձել է մրցաշարի հաղթող: