Հայ շախմատիստները Մոսկվայի թիմի կազմում հաղթել են Ռուսաստանի արագ շախմատի առաջնությունում

24 Հոկտեմբերի 2024, 10:12

Սպորտ

Հոկտեմբերի 19-ին Սոչիի «Ժեմչուժինա» Գրանդ հյուրանոցում ավարտվել է արագ շախմատի Ռուսաստանի թիմային առաջնությունը։ Տղամարդկանց մրցաշարին մասնակցել է 50 թիմ, կանանց մրցաշարին՝ 17։

Տղամարդկանց առաջնությունում հաղթել է «Central Park Tower» թիմը (Մոսկվա), որի կազմում հանդես են եկել Հայկ Մարտիրոսյանը, Դավիթ Պառավյանը, Ռուդիկ Մակարյանը, Անդրեյ Էսիպենկոն, Մատվեյ Գալչենկոն։

Չեմպիոնները 18 հնարավորից վաստակել են 16 թիմային միավոր (26-ը անհատական միավորների հանրագումարն է): Երկրորդ տեղում Սանկտ Պետերբուրգի շախմատի և շաշկիի թիմն է, երրորդում՝ Մոսկվայի մարզը։