Հայ շախմատիստուհիների արդյունքները` Եվրոպայի կանանց անհատական առաջնությունում

05 Ապրիլի 2025, 22:10

Սպորտ

Ավարտվել է 2025 թվականի շախմատի Եվրոպայի կանանց անհատական առաջնության 5-րդ խաղափուլը:

Ինչպես տեղեկացնում են Հայաստանի շախմատի ֆեդերացիայից, գրոսմայստեր Էլինա Դանիելյանը և միջազգային վարպետ Լիլիթ Մկրտչյանը 5 հնարավորից ունեն 3.5 միավոր:

Կանանց գրոսմայստեր Մարիա Գևորգյանը, կանանց միջազգային վարպետ Մարիամ Մկրտչյանը, կանանց ՖԻԴԵ-ի վարպետ Աննա Խաչատրյանը և կանանց միջազգային վարպետ Սուսաննա Գաբոյանը ունեն 3 միավոր: