Հայ թաեքվոնդոյիստները Ռոստովում չորս մեդալ են նվաճել

06 Հունիսի 2023, 12:27

Սպորտ

Հունիսի 4-ին Ռոստովում կայացած «նոր սերունդ» մրցաշարում հայ թաեքվոնդոյիստները նվաճել են չորս մեդալ:

Այս մասին հայտնում է Հայաստանի թաեքվոնդոյի ֆեդերացիան:

Հայ մարզիկ Մաքս Մելիքյանն ունի ոսկե մեդալ: Երկրորդ տեղում թաեքվոնդոիստ Դավիթ Գրիգորյանն է: Ալեքս Մելիքյանն ու Սերգեյ Վարդանյանը դարձել են բրոնզե մեդալակիր: