Հայ տաքսիստը Մոսկվայում փրկել է սուր ցավեր ունեցող կնոջ կյանքը

12 Փետրվարի 2024, 00:15

Հայեր

Տաքսու վարորդ Աշոտ Մինասյանը ուղևորուհուն տեղափոխելիս նկատել է, որ նա սուր ցավեր ունի։ Վարորդը աղջկան տարել է պոլիկլինիկա, որտեղ նրա մոտ երիկամների քարեր են ախտորոշել։ Հերոսը Metro-ին պատմել է աշխատանքի բոլոր ժամանակների ամենադժվար հերթափոխի մասին։

Կենտրոնից դեպի Լյուբերեց ուղևորությունը Yandex-ի վարորդ Աշոտ Մինասյանին թվացել է սովորական։

«15 րոպե անց ուղևորուհին խնդրել է իրեն տեղափոխել հիվանդանոց։ Նա հասկացրեց, որ սուր ցավ է զգում որովայնի և մեջքի շրջանում: Աղջիկն ասաց, որ ներքին արյունահոսություն է զգում», — հիշում է Աշոտը։

Վարորդն անմիջապես արձագանքել է խնդրանքին։ Քանի որ նավիգատորը կենտրոնում չի աշխատել, սկսել է հիշել, թե որտեղ ոչ հեռու հիվանդանոց կա։

«Անսպասելիորեն տեսա շտապօգնության մեքենան։ Մոտեցա պատնեշին, խոսեցի անվտանգության աշխատակիցների հետ։ Աղջիկն այլևս չէր կարողանում խոսել։ Գունատ էր ու դողում էր։ Աղջկան տարանք ընդունելության բաժանմունք: Երբ բժիշկների մոտ էինք, նա խնդրեց, որ զանգեմ ամուսնուն և տեղեկացնեմ, թե որտեղ է նա։ Համոզվելով, որ աղջիկը գտնվում է հսկողության տակ, վերադարձա աշխատանքիս։

Հաջորդ օրը նյարդային էի, չէի կարողանում հանդարտվել։ Ես չգիտեի՝ նրա հետ ամեն ինչ կարգին է թե ոչ: Վերջապես զանգահարեց աղջկա ամուսինը, շնորհակալություն հայտնեց ինձ։ Նա պատմեց, որ կինը երիկամների քարեր ունի, և ցնցումը տեղի է ունեցել երիկամային կոլիկի պատճառով»,-ասաց վարորդը: