Հայ թենիսիստուհի Էլինա Ավանեսյանը հաղթել է Վիսբադենում կայացած ITF 100,000 եզրափակչում

22 Մայիսի 2023, 10:58

Սպորտ

Պյատիգորսկից հայ թենիսիստուհի Էլինա Ավանեսյանը հաղթել է Վիսբադենում (Գերմանիա) ITF 100,000 եզրափակչում: Այս մասին հայտնում են Պյատիգորսկի հայ համայնքից։

20-ամյա մարզուհին հաղթել է ավստրալացի Ջեյմի Ֆուրլիսին (WTA վարկանիշում 179-րդ գիծ): Դա թենիսիստների առաջին հանդիպումն էր։ Հանդիպումը տևել է 1 ժամ 7 րոպե և ավարտվել 6/2, 6/0 հաշվով։

Գերմանիայում կայացած մրցույթում հաղթելու համար Ավանեսյանը կստանա 140 վարկանիշային միավոր և կվերադառնա Թոփ 125։

Էլինան Պյատիգորսկի մարզադպրոցի սան է (մարզիչ՝ Յուրի Դվորնիկով), Ռուսաստանի սպորտի վարպետ, Ռուսաստանի կանանց ազգային հավաքականի անդամ։

Հիմա եթերում