Հայ տեսչով օժտվեց Թավրիզի հայոց «Թամարեան-Սահակեան» ազգային դպրոցը

01 Հունիսի 2023, 08:07

Կրթություն

30 մայիսի 2023թ.-ի առա­ւօտ­եան ժամը 8-ին, նախագահութեամբ Ատրպատականի հայոց թեմի առաջնորդ՝ գերշ. Տ. Գրիգոր արք. Չիֆթճեանի եւ Թեմական խորհրդին, տեղի ունեցաւ Թաւրիզի հայոց ազգային «Թամարեան-Սահակեան» դպ­րոցի տեսչի հանգստեան կոչման եւ նոր տեսչի նշանակման պաշտօնական հան­դիսութիւնը, ներկայութեամբ Ատրպատա­կանի արեւելեան նահանգի Կրթական նա­խարարութեան ընդհ. տնօրէն՝ Հոսէյն­զադէի եւ բարձրաստիճան պաշտօնեա­ների, ինչպէս նաեւ Հոգաբարձութեան կազմի, ուսուցիչների եւ ծնողական խորհրդի: Տեղեկացնում է Ատրպատականի ազգային առաջնորդարանը: