Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացն ուղիղ կապ ունի հայ-ադրբեջանական գործընթացի հետ. Մհեր Աբրահամյան

10 Սեպտեմբերի 2025, 14:50

Քաղաքականություն

Հայաստանն ինքնին տրվել է բոլոր այն նախապայմաններին, որոնք առաջադրել է Թուրքիան, և այսօր իրականացնում է այդ նախապայմանները: Այս մասին Alpha News-ի հետ զրույցում ասել է թուրքագետ Մհեր Աբրահամյանը՝ խոսելով Հայաստանի և Թուրքիայի հատուկ ներկայացուցիչների առաջիկա հանդիպման օրակարգի մասին:

Պատասխանելով հարցին՝ արդյոք հնարավոր է տեղաշարժ առաջիկա հանդիպման ընթացքում, թուրքագետն ասել է. «Առաջիկա հանդիպման ընթացքում տեղաշարժն այդքան էլ հավանական չեմ համարում, քանի որ կան որոշակի պայմաններ, որոնք առաջադրված են Թուրքիայի կողմից, և դրանք Հայաստանը դեռևս չի իրականացրել։ Դա հիմնականում կապված է Ադրբեջանի հետ և այստեղ խնդիրն այն է, որ Հայաստանը փոխի Սահմանադրությունը, հրաժարվի իր ազգային քաղաքականությունից»:

Նրա խոսքով՝ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացն ուղիղ կապ ունի հայ-ադրբեջանական գործընթացի հետ:

Աբրահամյանը նաև նշել է, որ հայ-թուրքական հարաբերությունների 30-ամյա պատմության ընթացքում տարատեսակ այսպիսի հանդիպումներ են տեղի ունեցել, որոնք արդյունք չեն տվել: «Թուրքիան շահագրգռված չէ Հայաստանի հետ սահմանը բացելու հարցում, քանի դեռ Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագիր չի կնքվել»,- հավելել է նա:

Մանրամասները՝ տեսանյութում: