Հայ-թուրքական սահմանի բացման հարցում առաջընթաց չկա. Սերդար Քըլըչ

11 Ապրիլի 2025, 15:09

Քաղաքականություն

Հայ-թուրքական սահմանի բացման հարցում առաջընթաց չկա: Այս մասին ՌԻԱ Նովոստիին ասել է Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման հարցերով Թուրքիայի հատուկ ներկայացուցիչ Սերդար Քըլըչը։

«Մենք ցանկանում ենք զարգացնել գործընթացը, կապի մեջ ենք: Բայց այս պահին կոնկրետ ժամկետ չկա»,- մեկնաբանել է դիվանագետը հայկական կողմի հետ առաջիկա բանակցությունները։

Նա նաև հայտարարել է ՀՀ Սահմանադրության մեջ փոփոխության անհրաժեշտության մասին.

«Նիկոլ Փաշինյանը նույնպես հայտարարություն է արել Սահմանադրության փոփոխության վերաբերյալ, այս համատեքստում Հայաստանը պետք է կատարի իր Սահմանադրության մեջ անհրաժեշտ փոփոխությունները»,- ասել է Սերդար Քըլըչը։