Հայ-վրացական անցակետերում վարորդները երկկողմանի փակել են ճանապարհները

21 Հոկտեմբերի 2025, 10:52

Տնտեսություն և Բիզնես

Հայ-վրացական անցակետերում՝ Բագրատաշենում, Գոգավանում և Բավրայում բեռնատարների վարորդները շարունակում են իրականացնել բողոքի ակցիա:

Նրանք երկկողմանի փակել են ճանապարհները՝ սահմանափակելով միայն բեռնատարների երթևեկությունը: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասել է բողոքի ակցիայի մասնակից Վարդան Վարդանյանը

Նա նշեց, որ շարունակելու են իրականացնել ակցիան՝ մինչև իրենց խնդիրը լուծում չստանա:

Բեռնափոխադրողները չեն կարողանում տեղավորվել 1 տարվա ընթացքում ՌԴ-ում 90 օր գտնվելու ժամանակահատվածում, նրանք պահանջում են չտարածել այդ օրենքն իրենց վրա:

Հիմա եթերում