Հունահռոմեական ոճի հայ ըմբիշ, Եվրոպայի հնգակի չեմպիոն, աշխարհի քառակի չեմպիոն, Օլիմպիական խաղերի չեմպիոն, 21-րդ դարի ամենատիտղոսակիր հայ մարզիկ Արթուր Ալեքսանյանը դուրս է եկել Փարիզի Օլիմպիական խաղերի եզրափակիչ:
Կիսաեզրափակչում նա հաղթեց կուբացի Գաբրիել Ռոսիլյոյին 5։3 հաշվով։