Հայ ըմբիշների հաղթարշավը Եվրոպայի երիտասարդական առաջնությունում. Սուրեն Աղաջանյանը կիսաեզրափակչում է

27 Հունիսի 2023, 17:05

Հայեր | Սպորտ

Իսպանիայի Սանտիագո դե Կոմպոստելա քաղաքում անցկացվող հունահռոմեական ոճի ըմբշամարտի Եվրոպայի երիտասարդական առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչ Սուրեն Աղաջանյանը 60 կգ քաշային կարգում դուրս է եկել կիսաեզրափակիչ։

Եզրափակիչ է դուրս եկել նաեւ 63 կգ քաշային Յուրիկ Հովեյանը: Նա կիսաեզրափակչում 12:1 հաշվով տպավորիչ հաղթանակ է տարել թուրք մրցակցի նկատմամբ։

Հիշեցնենք, որ քառորդ եզրափակչում Յուրի Հովեյանը հաղթանակ էր տարել ադրբեջանցի մրցակցի նկատմամբ։